Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ԿԳԲ գործակալի եղբայր, հետևաբար չի կարող որևէ որոշում ընդունել որևէ մաքրակենցաղ, իրական հոգևորականի վերաբերյալ»,-նշել է նա։
Ավելի վաղ
հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Հիշեցնենք՝ եպիսկոպոսը կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն է։ Գարեգին Բ-ն Սարոյանին ավելի վաղ
ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս որոշման դեմ Գևորգ սրբազանը
հայցադիմում էր ներկայացրել դատարան։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: