Հայաստանն ակնկալում է, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP 17-ին, կմասնակցեն բոլոր 196 երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասնակցություն: