Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը
Նա հունվարի 25-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, դուրս է եկել Քանաքեռ փողոցի իր բնակարանից և չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։