Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ուկրաինայի հետ պատմական հաղթանակից հետո այսօր առավելության հասավ նաև Չեխիայի ընտրանու նկատմամբ:
Ինչպես հայտնում է Առաջին ալիքը, խաղի մեկնարկին մեր թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանի շնորհիվ հաշիվը հավասարվեց՝ 1։1։
Այնուհետև Նիկիտա Խրոմիխը խփեց իր առաջին գոլը Եվրոպայի առաջնությունում` առաջ մղելով Հայաստանի հավաքականը` 2:1։
Առաջին խաղակեսի վերջում Հայաստանի հավաքականը մեծացրեց առավելությունը: Առաջին խաղակեսն ավարտվեց 3։1 հաշվով։ Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ ինքնագոլի հեղինակ։
.jpg)
2-րդ խաղակեսում ևս Հայաստանի հավաքականը հաջող խաղ ցուցադրեց։
.jpg)
Երկրորդ խաղակեսում Չեխիայի հավաքականի գոլից հետո Արսեն Պետրոսովը վերականգնեց երկու գնդակի առավելությունը. Հայաստան-Չեխիա` 4:2։
Նիկիտա Խրոմիխը հեռվից հարվածով դարձավ դուբլի հեղինակ. Հայաստան-Չեխիա` 5:2։
Երկրորդ խաղակեսն ավարտվեց 5։4 հաշվով։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի փլեյ-օֆֆում է։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ խմբային փուլի վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: