Տեղեկություններ կան, որ Աբու Դաբիում արդեն մեկնարկել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Դեռ հայտնի չէ, արդյոք Կիևի և Մոսկվայի բանակցողները գտնվելու են նույն սենյակում:
Հանդիպմանն ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երեք երկրի թիմերը քննարկելու են մասնավորապես Դոնբասի հարցը, որն ամենախնդրահարույցն է բանակցային գործընթացում:
Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվայից Աբու Դաբի են մեկնել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հիմնական պահանջն այն է, որ ուկրաինական զորքերը լքեն Դոնբասի տարածքը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան