Հանրապետությունում տեղացած առատ ձյունից հետո միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին ձնամաքրման աշխատանքներն իրականացնում են մոտ 4 տասնյակ կազմակերպություններ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի խոսքով, ամբողջ հանրապետությունում հիմնադրամը մոտ 3200 կմ ճանապարհ է սպասարկում:
Տեղումները դեպարտամենտի աշխատակիցներին անակնկալի չեն բերել, բայց տեղումների ծավալը և ցածր ջերմաստիճանը ստեղծել են խնդիրներ: Դեպարտամենտից տեղեկացնում են, որ անվտանգության նկատառումով երբեմն փակվում են որոշ ճանապարհահատվածներ, որտեղ ուժեղ բուք է
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան