ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Փոքր Վեդիի դպրոցի նախկին և ներկա շենքերի լուսանկարները՝ գրելով․
«Փոքր Վեդիում բարձր սեյսմիկ խոցելիություն ունեցող, դպրոցականների կյանքն ամեն վայրկյան վտանգող դպրոցի հին շենքի փոխարեն կառուցվել է նորը։
Դպրոցի հին շենքն ուներ բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան, և տնտեսապես արդյունավետ չէր դրա վերակառուցումը, ուստի դպրոցի հին շենքի փոխարեն կառուցվեց ամբողջովին նորը։
Արդյունքում՝ Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր սեյսմակայուն դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ
Բարով վայելեք, Փոքր Վեդիի սիրելի բնակիչներ»։