Միացյալ Նահանգները ցանկանում է վերանայել Դանիայի հետ կնքված 1951 թվականի պայմանագիրը՝ Գրենլանդիայում իր ռազմական ներկայության սահմանափակումները վերացնելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
2004 թվականին փոփոխված ներկայիս պայմանագիրը պարտավորեցնում է ԱՄՆ-ին «խորհրդակցել և տեղեկացնել» Դանիային ու Գրենլանդիային՝ կղզում ամերիկյան ռազմական ներկայության մեջ էական փոփոխություններ կատարելուց առաջ։
«Ամերիկացի բանակցողները ցանկանում են վերանայել ձևակերպումը՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ն որևէ սահմանափակման չհանդիպի իր ծրագրերն իրականացնելիս»,- հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ձևակերպած պայմանագիրը նախատեսում է ամերիկյան հրթիռների տեղակայում Գրենլանդիայում, ինչպես նաև կղզում օգտակար հանածոների արդյունահանման Վաշինգտոնի իրավունքը: