Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հերթական և արտահերթ նիստերից անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը։
«Ընդհանուր նիստերի քանակը՝ 244
Վարկանիշային աղյուսակը՝
10-րդ տեղ
Լիլիթ Գալստյան - 38 բացակա
Ագնեսա Խամոյան - 38 բացակա
Մարտուն Գրիգորյան - 38 բացակա
9-րդ տեղ
Զեմֆիրա Միրզոևա - 39 բացակա
8-րդ տեղ
Սեյրան Օհանյան - 40 բացակա
Աննա Գրիգորյան - 40 բացակա
Գեղամ Մանուկյան - 40 բացակա
7-րդ տեղ
Տարոն Մարգարյան - 41 բացակա
6-րդ տեղ
Արթուր Խաչատրյան - 42 բացակա
Քրիստինե Վարդանյան - 42 բացակա
5-րդ տեղ
Արմեն Ռուստամյան - 43 բացակա
4-րդ տեղ
Վահրամ Կրպեյան - 45 բացակա
3-րդ տեղ
Աշոտ Սիմոնյան - 47 բացակա
Աղվան Վարդանյան - 47 բացակա
2-րդ տեղ
Արթուր Սարգսյան - 69 բացակա
1-ին տեղ
Իշխան Սաղաթելյան - 100 բացակա»,-նշել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ այսօրվա ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սիմոնյանը հայտնել էր, որ Գործող խորհրդարանը 244 նիստ է գումարել, որից պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելյանական բացակայությունն է։
Ալեն Սիմոնյանն ասել էր, որ առաջիկայում հրապարակելու է ընդդիմադիր այլ պատգամավորների բացակայությունների ցանկը։