ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:
Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում: Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: