ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Դավոսի թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ թիվ 1 օդանավը նախազգուշական նպատակով է վերադարձել ավիաբազա: ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:
Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ ժամանակով անջատվել են թռիչքից հետո, սակայն անձնակազմը որևէ բացատրություն չի տվել դրա համար։