Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցում է Հանրապետության նախագահը: Համաժողովի ընթացքում սպասվում է Վահագն Խաչատուրյանի ելույթը: Մինչև այդ նախագահ Խաչատուրյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, TRIPP նախագծին, նաև երկկողմ գործակցության զարգացման հեռանկարին:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան