Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը և Արսեն Դավթյանը:
Արթուր Դավթյան - Կարեն Գրիգորյան, Արամ Հակոբյան - Զավեն Անդրիասյան և Մանուէլ Պետրոսյան - Մամիկոն Ղարիբյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով, վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Արամ Հակոբյանը ունի 4.5 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթել են Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Անգելինա Միրաքյանը։
Աննա Խաչատրյան - Մարիամ Ավետիսյան և Անահիտ Մկրտչյան - Լիլիթ Կասինյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր։
Անի Ավետիսյանը ունի 5.5 միավոր։
Վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 21-ին՝ ժամը 15:00-ին: