Ռազմաքաղաքական, ռազմական, տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորություններ, հիբրիդային սպառնալիքներ, միջազգային ահաբեկչություն. Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026-ի զեկույցը: Ռազմաքաղաքական ռիսկերից դիտարկվել են Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Իրան, Մերձավոր Արևելք գործընթացները: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նշվում է, որ նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ռիսկ է համարվում՝ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան