Հունվարի 20-ին Լիտվայի Հանրապետության մշակույթի նախարար Վայդա Ալեկնավիչիենեն հյուրընկալել է ՀՀ դեսպան Արա Մարգարյանին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։
Զրուցակիցները քննարկել են մշակութային համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև դրանց կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման 35-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվող մշակութային միջոցառումներին և դրանց իրագործման հեռանկարներին։