«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է աջակցել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում իրականացվող «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուներին՝ տրամադրելով 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
«Շահառուներից 14-ը նախորդ օրերին այցելել էին հիմնադրամ՝ կրթաթոշակի տրամադրման պայմանագրերի ստորագրման նպատակով՝ այսպիսով ամրագրելով իրենց մասնակցությունը ծրագրին և շարունակելով իրենց կրթական ուղին:
Կրթաթոշակի շահառուներն են՝
1․ Արփինե Դավոյան՝ ՇՊՀ, «Հոգեբանություն»
2․ Ռիմա Թադևոսյան՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, «Հասարակայնության հետ կապեր»
3․ Մանե Աբրահամյան՝ ՀՊՄՀ, «Կենսաբանություն»
4․ Նաիրա Գրիգորյան՝ ՇՊՀ, «Լոգոպեդիա»
5․ Արփինե Պողոսյան՝ ԵՊՀ ԻՄ, «Կառավարում», մագիստրատուրա
6․ Հասմիկ Գալստյան՝ ԵՊՀ ԻՄ, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»
7․ Վարդուհի Ցոլակյան՝ Եվրոպական համալսարան, «Մշակութաբանություն»
8․ Սյուզաննա Գալոյան՝ ՀՀ ԳԱԱ, «Կառավարում՝ հանրային կառավարում», մագիստրատոււրա
9․ Արփինե Մարտիրոսյան՝ ՀՀ ԳԱԱ, «Գործարար վարչարարություն», մագիստրատուրա
10․ Ռոզա Դավթյան՝ ՀՀ ԳԱԱ, «Հանրային կառավարում», մագիստրատուրա
11. Հասմիկ Հովհաննիսյան՝ ՀՊՄՀ, «Բանասիրություն»
12․ Աղասի Թովմասյան՝ ՀՀՊԿԱ, «Պետական կառավարում և ՏԻՄ»
13․ Լիլիթ Ղազարյան՝ ԵՊԲՀ, «Մաշկաբանություն և սեռավարակաբանություն»
14․ Նազենի Թադևոսյան՝ ՀՀՊԿԱ, «Իրավագիտություն», մագիստրատուրա
Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մնալ բարձր․ ընդհանուր առմամբ ստացվել է շուրջ 400 հայտ, ինչը ևս մեկ անգամ վկայում է շարունակական կրթության կարևորության և դրա նկատմամբ պահանջարկի մասին։ Այս պահի դրությամբ 159 դիմորդ արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության տարբեր քոլեջներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հարկ է նշել, որ դիմումների մի մասը դեռ գտնվում է ուսումնասիրման փուլում, իսկ ևս 42 դիմորդ նախատեսում է ուսումը սկսել հաջորդ ուսումնական տարում։
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծը նպատակ ունի խթանել կրթության շարունակականությունը և աջակցել այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նոր փուլ սկսել իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։