Երևանում են«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելն ու Մուսա Ֆակի Մահամաթը: Հյուրերը վարչապետ Փաշինյանին են փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
Պետության ղեկավարը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին, հավելել, որ այս գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան