Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին որոշել է արձակել խորհրդարանի ստորին պալատը և փետրվարի 8-ին արտահերթ ընտրություններ է նշանակել: Տակաիչին հայտարարել է, որ վտանգի տակ է դնում իր աշխատանքը և ձգտում է քաղաքացիների քվեարկությանը դնել հարցը՝ արդյոք ինքը պետք է մնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնում:
Խորհրդարանի ստորին պալատը կարձակվի հունվարի 23-ին՝ այս տարվա խորհրդարանական նստաշրջանի բացման օրը: Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն այժմ շատ չնչին մեծամասնություն ունի Ներկայացուցիչների պալատում, իսկ վերին պալատում փոքրամասնություն է կազմում, հետևաբար օրենքներ ընդունելու համար ստիպված է համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների հետ: Միևնույն ժամանակ, Տակաիչիի կաբինետը վայելում է քաղաքացիների շուրջ 70 տոկոսի աջակցությունը: