2018-ից ի վեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքն է տնօրինում իր ապագան ու իր ճակատագիրը։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի իր ապագան անձամբ տնօրինելու կամ այն Ադրբեջանին ու Թուրքիային հանձնելու միջև: