Հայաստանի այս պահի ամենահզոր գերհամակարգիչը տեղադրված է մայր բուհում, ձեռք է բերվել Կառավարության հատկացրած միջոցներով: Մեքենան հնարավորություն է տալիս կատարել նախկինում անհնար թվացող առաջադրանքներ՝ հազարավոր անգամներ արագացնելով հաշվարկները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հավաստիացնում են, որ մեր երկրում առաջիկայում առավել հզոր գերհամակարգիչներ էլ են գործարկվելու: