Կանադան պարտավորվել է նվազեցնել չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը՝ կանադական մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կրճատելու՝ Պեկինի համաձայնության դիմաց, հաղորդում է AP-ն: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը պաշտոնական այցով Պեկինում է հունվարի 14-17-ը։
Նրա խոսքով՝ Կանադայի իշխանությունները համաձայն են ներմուծել չինական էլեկտրական մեքենաներ, սակայն տարեկան 49000 մեքենայի քվոտայով, որից հետո այն կբարձրանան մինչև տարեկան 70000-ի։ Նա հավելել է, որ Չինաստանը կարող է նաև երեք տարվա ընթացքում ներդրումներ կատարել Կանադայի ավտոարդյունաբերության մեջ։ Դրա դիմաց Չինաստանը կնվազեցնի կանադական կանոլայի մաքսատուրքերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օտտավան և Պեկինը համաձայնել են ամրապնդել համագործակցությունն այլընտրանքային ու ավանդական էներգիայի աղբյուրների ոլորտում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեծացնել համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի պատասխանատու կառավարման, ինչպես նաև ուրանի առևտրի ոլորտում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: