Սպիտակ տան խոսնակը հայտարարել է՝ ԱՄՆ-ը ցանկանում է ստանալ Գրենլանդիան, քանի որ հակառակ դեպքում այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը:
«Դա լավ չէ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Գրենլանդիայի համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Քերոլայն Լևիթը։
Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, քանի որ կղզին, ԱՄՆ նախագահի խոսքով, չունի սեփական պաշտպանությունը։
«Գրենլանդիան պետք է գործարք կնքի, եթե չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը գլուխ բարձրացնեն»,- շեշտել է նա։
Զուգահեռ, Ներկայացուցիչների պալատից հանրապետական Ռենդի Ֆայնը ԱՄՆ-ին Գրենլանդիայի միացման մասին օրինագիծ է ներկայացրել: Ըստ կոնգրեսկանի՝ դրա նպատակն է պաշտպանել ԱՄՆ ազգային շահերը Արկտիկայում և հակազդել Պեկինից ու Մոսկվայից բխող սպառնալիքներին: