Հունվարի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։