ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-15-ը:
Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
67 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
19 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
-
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
11 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենք կրելու,
-
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչանցելու կամ վնասելու,
-
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
-
2 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության։
Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։