ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։
«Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
Կրկին հորդորում ենք.
-
չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
-
չանցնել կասկածելի հղումներով,
-
չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,-
ասված է հաղորդագրությունում: