Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց առաջնությունումհաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Արթուր Դավթյան - Զավեն Անդրիասյան և Արամ Հակոբյան - Էմին Օհանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 3 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Անի Ավետիսյանը:
Անգելինա Միրաքյան -Նվարդ Հայրապետյան և Անահիտ Մկրտչյան - Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Աստղիկ Հակոբյանը ունի 3 միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին: