Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել։
«Վերանորոգման խմբերը, էներգետիկ ընկերությունները, կոմունալ ծառայությունները և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում են աշխատել շուրջօրյա՝ էլեկտրաէներգիայի և ջեռուցման մատակարարումը վերականգնելու համար։ Շատ խնդիրներ պահանջում են անհապաղ լուծում», - ասված է հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Կիևում ստեղծվել է արտակարգ էներգետիկ արձագանքի համակարգման մշտական շտաբ: Կառավարությունն ակտիվացնում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ սարքավորումներ ապահովելու և էլեկտրաէներգիայի ներմուծումը մեծացնելու համար, միաժամանակ նպաստելով պահեստային աղբյուրների միացմանը։
Զելենսկին նաև հայտարարել է, որ վերանայվել են պարետային ժամի կանոնները՝ աջակցության կենտրոնների հասանելիությունն ընդլայնելու և ճկուն բիզնես պլանավորում ապահովելու համար։ Մայրաքաղաքը ամրապնդում է ժամանակավոր ապաստարանների իր ցանցը և ստուգում դրանց պատրաստվածությունը։