Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների երկրորդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել տարան Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Դավթյանը և Սարգիս Սարգսյանը:
Միակ ոչ-ոքին գրանցվել է Կարեն Գրիգորյան - Էմին Օհանյան խաղում:
Տղամարդկանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 1.5 միավոր:
Կանանց առաջնությունում հաղթել են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:
Աննա Խաչատրյան - Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան - Անի Ավետիսյան և Մարիամ Ավետիսյան - Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 2 միավոր:
Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր։
Երրորդ խաղափուլը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ին: