«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 14-ին՝ ժամը 09:45-19:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Քշհ-3, Քշհ-4, Քշհ-7-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: