TRIPP-ի իրականացման վերաբերյալ շրջանակային փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս ԱՄՆ-ի հավատարմությունը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևոր քայլ է այս ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկի համար՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Այխան Հաջիզադեի խոսքով՝ այս քայլը կարևոր է նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով։
«Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը մեր երկրի առաջնահերթություններից է։ TRIPP-ի երթուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման տեսանկյունից»,- շեշտել է Հաջիզադեն։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան