2026 թվականն արդեն սկսվել է ձեռքբերումներով, և ես ուզում եմ շնորհավորել նաև մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ուղու իմաստով: Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան, և մենք կշարունակենք դրանք»,- ասաց նա:
Մարագոսը ԵՄ պաշտոնյաների՝ Հայաստան առաջիկա այցերի համատեքստում նաև հայտարարեց. «Սրանք այն բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը»,- ասաց նա: