Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 1.7 մլրդ դոլար, 1.1 մլրդ դոլարով ավելի՝ 2018-ի համեմատ, նախարարն ամփոփել է 2025-ի արդյունքները: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ խաղաղության պատրաստվելիս կարևոր է, որ ունենանք պաշտպանունակություն, որը չի սպառնում որևէ մեկի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:
Նախարարը տարվա առանցքային բարեփոխումներից է համարել ժամկետային զինծառայության կրճատումը, ընդգծել՝ ժամկետի կրճատում չի նշանակում բանակի կրճատում, համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով՝ բանակը հետևողականորեն դարձնելով պրոֆեսիոնալ: Պապիկյանի խոսքով՝ 2023-ի համեմատ, 2025-ին արձանագրվել է զորակոչի 19 տոկոս աճ:
Նախարարը նաև հերքել է, թե զինուժը ներառված է ներքաղաքական գործընթացում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան