ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Կապսի դպրոցի նախկին ու ներկա տեսքից՝ գրելով.
«Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։
1980թ-ին կառուցված դպրոցի շենքը 88-ի երկրաշարժից հետո դարձել էր վթարային և շահագործման համար ոչ պիտանի։ Վթարային շենքի փոխարեն կառուցվել է դպրոցի նոր շենք՝ նախատեսված 100 երեխայի համար։
Դպրոցի շենքում գործում է նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար։
Բարով վայելեք Կապսի սիրելի բնակիչներ»։