2025 թվականին Կառավարությունը 67 ծրագրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից սարքավորումներ կամ հումք ձեռք բերելու համար, արտոնություն ստացած ընկերությունները 3 հազար 405 նոր աշխատատեղ են ստեղծել կամ ստեղծելու են: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ այս ծրագրի շնորհիվ պետությունը 39 միլիարդ դրամ է խնայել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան