Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Կառլ Քրեսի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են էներգետիկայի, առևտրի, տնտեսական ներդրումների և տարածաշրջանային կապի ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ TRIPP երթուղին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ամերիկյան մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունն Ադրբեջանի ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերում, ինչպես նաև նշվել են Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակում կայացած շփումների արդյունքները։