Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:
«Ես չեմ կարողանում հավատալ, որ Դուք կարգավորել եք այդ հակամարտությունը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել՝ ասաց Պուտինը: Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում: Նրանք անգամ առևտուր են անում», - նշել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը հաստատել էին Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև ևս մեկ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը: Կողմերն այն որակել էին կառուցողական:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: