Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման գործով՝ հայտարարել է գլխավոր դատախազությունը Facebook-ում:
Դատախազությունը Ղարիբաշվիլու հետ կնքել է մեղքի խոստովանության համաձայնագիր, որի համաձայն նախկին վարչապետը հինգ տարվա ազատազրկումից բացի տուգանվել է մեկ միլիոն լարիով: Rustavi2-ը նշել է, որ դատարանը բավարարել է մեղքի խոստովանության համաձայնագիրը:
Անցյալ տարվա հոկտեմբերին երկրի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար: Քննիչների տվյալներով՝ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններում աշխատելիս նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել անօրինական եկամուտներ: Ղարիբաշվիլին դրանք օրինականացրել էր կեղծ գործարքների և ընտանիքի անդամների անունով գրանցված գույքի միջոցով։