Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն անընդհատ ու տարվա բոլոր եղանակներին են գրում Հայաստանի գրավչության մասին: Ամանորի գիշերվա շքեղ միջոցառումը հավանել են ինչպես հայաստանցիները, այնպես էլ մեր երկրի հյուրերը: Զբոսաշրջային ընկերությունների գնահատմամբ՝ նման գեղեցիկ միջոցառումները, տարբեր բնակավայրերի տոնական միջավայրը ներդրում է, որ հաջորդ տարիներին ավելի շատ տուրիստներ ունենանք:
Մասնագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ քանակական առումով 2023-ին արդեն մեր երկիր օտարազգի զբոսաշրջիկների այցելությունը գերազանցել է նախաքովիդյան 2019-ի ցուցանիշը: Իսկ 2025-ն արդեն որակական լուրջ առաջընթաց է ապահովել՝ շահույթի տեսանկյունից: Կանխատեսվում է, որ 2026-ը ռեկորդային է լինելու բոլոր առումներով:
Հայաստանի մասին միջազգային հեղինակավոր պարբերականների գնահատականները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։