Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով.
«Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար:
Եկեղեցին չի դառնալու գործակալական ցանց` ժողովրդի իշխանությունը տապալելու և պետականությունը կազմալուծելու համար:
Եկեղեցին ուժեղացնելու է Պետությանը: Պետությունը ուժեղացնելու է Եկեղեցուն:
Ժողովուրդը զորանալու է ուժեղ Պետությամբ և ուժեղ Եկեղեցով»։