ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները 2025 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի սակագնային արտոնությունից (հատկացված 3000 հատից օգտագործել է 2364-ը):
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեն հրապարակում է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։
Այսինքն՝ ցանկում ներառված 636 տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարը: Ցանկը կազմված է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ ապրանքային մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։
Հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները սակագնային արտոնությունը վերականգնելու (մաքսատուրքը հետ ստանալու) համար պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, դիմեն մաքսային մարմին` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով հետևյալ դիմումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից և դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին: Խնդրում ենք նախքան դիմումը ներկայացնելը ևս մեկ անգամ համոզվել դիմումում լրացված տվյալների ճշտության մեջ: