Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00»,- ասված է հաղորդագրությունում։