Հունվարի 6-ին՝ ժամը 20։53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունվարի 7-ին, ժամը 05։50-ին։ Այրվել մոտ 600 հակ անասնակեր։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։