Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով:
2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%:
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում արտացոլված 2025 թվականի համար կանխատեսվող ցուցանիշները։