Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք անցած շաբաթ ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել և տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ, առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ։
Մադուրոն մեղադրվում է նարկոահաբեկչության, կոկաինի վաճառքի, ինչպես նաև Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու մտադրության համար: Մադուրոն և նրա կինը դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց ներկայացվող մեղադրանքները:
«Ես ազնիվ մարդ եմ և դեռ իմ երկրի նախագահն եմ»,- նշել է Նիկոլաս Մադուրոն:
Սիլիա Ֆլորեսի փաստաբանն էլ տեղեկացրել է, որ ձերբակալության ժամանակ նա վնասվածքներ է ստացել և բժշկական զննման կարիք ունի։
Այսքանով առաջին լսումներն ավարտվել են: Հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի մարտի 17-ին։