Կոպենհագենից մեկնաբանել են Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի և անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության նկատառումներով:
«Ամբողջ Գրենլանդիան շրջապատված է ռուսական և չինական նավերով»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Դանիայի վարչապետը հայտարարել է՝ Գրենլանդիան ուժով զավթելու ցանկացած քայլ կխաթարի տրանսատլանտյան անվտանգության 80-ամյա կապերը։ Մետտե Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Դանիան միշտ եղել է Միացյալ Նահանգների լավ դաշնակիցը, իսկ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է:
Գրենլանդիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, որ կղզին չի հաջողվի գրավել մեկ ժամում: «Փորձում ենք վերականգնել գործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Բաց ենք Վաշինգտոնի հետ գործարքներ կնքելու համար»,- նշել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Դանիային աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետը: Քիր Սթարմերը շեշտել է՝ Գրենլանդիայի ճակատագիրը պետք է որոշեն կղզու բնակիչները և Դանիայի Թագավորությունը: