Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը լիարժեք ներդրված է, համակարգից արդեն օգտվել է 771 քաղաքացի։ Վարչապետի մասնակցությամբ այս տարվա առաջին խորհրդակցությանը տեղեկացրել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Երկրի ղեկավարը կարևորել է առողջապահական հաստատություններում վճարովի ծառայությունների դիմաց կանխիկ վճարումների բացառումը, ընդգծել՝ հակառակ դեպքում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ՝ առողջապահական հիմնարկի նկատմամբ սանկցիաներ։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան