ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները:
Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Սպիտակ-Գյումրի (բուք), Սևան-Ծաղկունք-Դդմաշեն, Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։
Վանաձոր-Դիլիջան, Քաջարան-Կապան դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։
Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։
ՆԳՆ ՓԾ-ն վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։