Ինչպես հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:
Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ Փրկարար ծառայության և ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտի» պաշտոնական էջերում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին:
Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»: