Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը՝ ժամը 08։00-ը, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
ՓԾ ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշինի» աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և 387 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:


