Մեր ձնառատ ցիկլոնը տեղաշարժվում է հարավ-արևելք, և այսօր՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն: Այդ մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ցերեկային ժամերին դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի տեղումների դադար: Երեկոյան ժամերից կսկսի եղանակը պարզվել»,- ասաց նա:
Կներթափանցեն նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 2-ի համեմատությամբ կնվազի 14-18 աստիճանով: Ճանապարհներին կլինի մերկասառույց: